ԱՄՆ-ը ներկայացնող 17-ամյա Ռիգան Սմիթը 200 մ հեռավորության մեջքի վրա լողի համաշխարհային ռեկորդ է սահմանել: Այս կարեւոր իրադարձությունը տեղի է ունեցել աշխարհի առաջնության կիսաեզրափակիչում, որը կայացել է Կվանգջուում, Հվ. Կորեա:
Հեռավորությունը հաղթահարել է 2 րոպե 3,35 վայրկյանում: Նախորդ ռեկորդը պատկանում էր Միսսի Ֆրանկլինին, ով ևս ներկայացնում էր Ամերիկան (2.04,06), որը գրանցվել է 7 տարի առաջ, 2012 թվականի Օլիմպիական խաղերում: Հայտնում է Լողի միջազգային ֆեդերացիայի (FINA) twitter-ի էջը։
What a fantastic day Team USA are enjoying and the exhibition continued with another 📣 WORLD RECORD in the semi-finals of the Women’s 200m Backstroke semi-finals, courtesy of 17-year old Regan Smith. 💻 https://t.co/bEozhdW5qV #FINAGwangju2019 #Swimming pic.twitter.com/4WCuadQiXU
— World Aquatics (@WorldAquatics) July 26, 2019

