fbpx
Աշխարհ

Ամերիկյան խոշոր նավթընկերություններից մեկը կարող է գնալ Սիրիա

Սիրիայի հյուսիսում, ի շահ տեղի քուրդ բնակչության, նավթի արդյունահանմամբ կզբաղվի ամերիկյան խոշոր ընկերություններից մեկը: Այդ մասին Սպիտակ տանն իր կաբինետի հոկտեմբերի 21-ի նիստում հայտնել է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը:

«Մենք հսկողության տակ ենք վերցրել նավթը»,-ասել է ԱՄՆ նախագահը՝ մեկնաբանելով Սիրիայի հյուսիսում թուրքական ռազմական գործողության գոտուց ամերիկացի զինծառայողների դուրսբերումը:

Նրա խոսքով՝ իրենք ինչ-որ բան կմտածեն քրդերի համար, որ նրանք դրամական միջոցներ ունենան։

«Հնարավոր է՝ մենք ապահովենք մեր խոշոր նավթընկերություններից մեկի գալը տարածաշրջան, որպեսզի ամեն ինչ արվի պատշաճ ձևով։ Այդ շրջանում նավթի խոշոր պաշարներ չկան, բայց բոլորը կռվում են նրա համար, ինչ կա»,-հավելել է ԱՄՆ-ի նախագահը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ