Աշխարհ

Ֆերմերները յուրատեսակ ցույց են անցկացրել Բեռլինում

Շուրջ 200 տրակտոր արգելափակել է Բեռլինի կենտրոնը, որտեղ հոկտեմբերի 22-ին ֆերմերները ցույց են անում կառավարության նոր պլանների դեմ: Այս մասին հայտնել է Die Welt հեռուստաալիքը:

Ցուցարարների կարծիքով՝ նոր պլանները կդժվարացնեն ֆերմերային տնտեսություն վարելը

Տեղում հերթապահում է ավելի քան 600 ոստիկան: Նման ակցիա Բեռլինում առաջին անգամ չի անցկացվում, այս անգամ ֆերմերներն այս կերպ են արձագանքել կառավարության նոր ագրարային փաթեթին, որը ներկայացվել էր սեպտեմբերին: Ֆերմերների կարծիքով, պլանավորվող միջոցառումները լրացուցիչ դժվարություններ կստեղծեն գյուղացիների համար:

Մասնավորապես, կառավարությունը պլանավորում է խստացնել պարարտանյութերի օգտագործման նորմերը: Համանման ակցիաներ հոկտեմբերի 22-ին անցկացվում են Բոննում, Վյուրցբուրգում, Մյունհենում, Բայրոյթում, Շտուտգարտում, Ֆրայբուրգում, Մագդեբուրգում և Հաննովերում:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ