fbpx
Աշխարհ
02:00 17/03/2020

ԱՄՆ բնակիչները սկսել են մեծ քանակությամբ զինամթերք գնել

Fox News-ը տեղեկացնում է, որ կորոնավիրուսի տարածմանը զուգահեռ ԱՄՆ բնակիչները սկսել են մեծ քանակությամբ զինամթերք գնել:

Բնակիչները մեծ քանակությամբ զենքեր, փամփուշտներ են գնում, իսկ նման մեծածավալ գնումները քաղաքացիներ խոսքով պայմանավորված է համաճարակի լայն տարածմամբ, որի հետևանքով կարող են ոստիկանները վարակվել և կնվազի երկրի պաշտպանոությունը:

«Եթե մեր ոստիկանները վարակվեն, ո՞վ է պարեկելու փողոցները, ո՞վ է պաշտպանելու մեզ: Ես չեմ ուզում, որպեսզի ինձ թալանեն: Պետք է, որպեսզի մենք ինքներս պաշտպանենք մեզ և մեր ընտանիքներին»

«Երկու ժամվա ընթացքում ևս 12 ատրճանակ ենք վաճառել»,- մեջբերում է հեռուստաալիքը Կալիֆորնիայում գտնվող զենքի խանութի սեփականատեր Գաբրիել Վոնի խոսքերը: Ըստ նրա` հրացանների, ատրճանակների, ինչպես նաև դրանց զինամթերքների վաճառքը վերջին մի քանի շաբաթվա ընթացքում աճել է 5 անգամ: «Երբ մարդիկ իրենց ապահով չեն զգում, զենքի վաճառքը միշտ աճում են»,- հայտնել է խանութի սեփականատերը:

 

 

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ