Աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդի մահից հետո ԱՄՆ-ում սկսված բողոքի ցույցերի ժամանակ շուրջ 10 հազար մարդ է ձերբակալվել:
Ձերբակալությունների ավելի քան քառորդ մասը բաժին է ընկնում Կալիֆորնիայի Լոս Անջելես քաղաքին,ապա Նյու Յորքը, Դալլասը (Տեխաս) և Ֆիլադելֆիան (Փենսիլվանիա): Ձերբակալվածներից շատերին մեղադրանքներ են առաջադրվել մանր իրավախախտումների համար:
Այս մասին հայտնում է AP-ն: