fbpx
Իրավական

Հետախուզվողը հայտնաբերվեց Զվարթնոց օդանավակայանում

Օգոսոտոսի 7-ին ՀՀ Ոստիկանությունը հաղորդագրություն է տարածել, որում հայտնել է․

«Ոստիկանության Վարդենիսի և Արտաշատի բաժինների ծառայողների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ օգոստոսի 6-ին Սամարա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո «Զվարթնոց» օդանավակայանում հայտնաբերվել և ոստիկանության Արտաշատի բաժին բերման է ենթարկվել 47-ամյա Լեռնիկ Օ.-ն, որը մայիսի 13-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 119-րդ (Ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելը) և 353.1-րդ (Անհետաձգելի միջամտության որոշումը կամ պաշտպանական որոշումը դիտավորությամբ չկատարելը) հոդվածների մեղադրանքով:

Խափանման միջոցը՝ կալանք:

Լեռնիկ Օ.-ն ներկայացվել է նախաքննական մարմնին»,- ասված է հաղորդագրության մեջ։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ