Հարավային Կորեայի հետ ԱՄՆ-ի զորավարժությունները կարող են կրճատվել: Նպատակը դիվանագիտության աջակցումն է: Այս մասին, ինչպես փոխանցել է AFP-ն, հայտնել է ԱՄՆ պաշտպանության նախարար Մարկ Էսպերը:
«Մենք կկարգավորենք մեր զորավարժությունները՝ կախված նրանից, թե ինչ կարող է պահանջվել դիվանագիտության համար»,- հայտարարել է Էսպերը:
Նրա խոսքով՝ զորավարժությունների հնարավոր կրճատումը պետք է դիտարկել ոչ թե «զիջում» Փհենյանին, այլ որպես դիվանագիտության համար դուռը բաց պահելու միջոց:
Նախօրեին Փհենյանը կրկնել է իր այն պահանջը, որ զորավարժությունները պետք է չեղարկվեն: