ԱՀ առողջապահության նախարարությունը իրազեկում է հանրապետության բնակչությանը, որ սույն թվականի սեպտեմբերի 29-ից մինչև հոկտեմբերի 3-ը, տեղի մասնագետների հետ համատեղ, հերթական մարդասիրական ծրագրով Արցախում բնակչությանը բժշկական օգնություն և սպասարկում կիրականացնեն Ամերիկայի Միացյալ նահանգների «Adventist Health Glendale» բժշկական կենտրոնի մասնագետները:
Մասնագետների կողմից կիրականացվեն
1. Օրթոպեդիկ վիրահատություններ – ծնկան հոդի պրոթեզավորում և հոդերի արթրոսկոպիա
2. Վիրաբուժական միջամտություններ – ուղիղ և հաստ աղիքի հիվանդությունների բուժում և ընդհանուր վիրաբուժություն
3. Սրտի անոթների խրոնիկ խցանման ստենտավորում և սրտի ռիթմավարի տեղադրում
4. Գլխուղեղի անոթների պաթոլոգիայի անգիոգրաֆիկ վերացում
Նշված միջամտությունների կարիք ունեցող անձանց առաջարկվում է մինչև սույն թվականի սեպտեմբերի 25-ը դիմել Հանրապետական բժշկական կենտրոնի համապատասխան մասնագետին` նախնական զննման, ինչպես նաև անհրաժեշտության դեպքում վիրահատության նախապատրաստման համար:
Նույն ծրագրի շրջանակներում մանկաբույժ մասնագետի կողմից «Արևիկ» բուժմիավորումում կիրականացվի երեխաների ընդունելություն և խորհրդատվություն:
Ցանկություն հայտնողները նշված օրերին կարող են դիմել «Արևիկ» բուժմիավորում կամ զանգահարել /047/ 94-55-01 հեռախոսահամարով:
Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել ԱՀ առողջապահության նախարարության թեժ գիծ` 30-03 կարճ հեռախոսահամարով: