fbpx
Աշխարհ

22:00 12/9/2019

Բրազիլիայի նախագահին վնաս հասցրած զենքը կդառնա պատմական նմուշ, կհանձնվի թանգարանին

2018 թվականին դանակահարել էին Բրազիլիայի նախագահ Ժաիր Բոլսոնարուին։ Այդ դանակը կդառնա ոստիկանության թանգարանի ցուցադրանմուշ։Այս տեղեկությունը փոխանցում է «Ֆրանս Պրես» գործակալությունը՝ վկայակոչելով դատարանի որոշումը:

Երեքշաբթի Մինաս-Ժերայս նահանգի դատարանը կարգադրել էր դանակը փոխանցել Բրազիլիայի մայրաքաղաքի Ազգային ոստիկանական ակադեմիայի թանգարան՝ այս կերպ պատասխան տալով դաշնային ոստիկանության հարցմանը: Հիշեցնենք, որ դանակի շեղբի երկարությունը կազմում է 30 սմ:

«Նախագահի վրա հարձակման ժամանակ օգտագործված դանակի համապատասխան պատմական արժեքավորությունն անկասկած է»,- ասել է դատավորը իր որոշման մեջ:

Թանագարանին բաժին կհասնեն նաեւ խծուծները, որոնք «ներծծված են տուժած նախագահի եւ հարձակվողի կենսաբանական նմուշներով»:

2018 թվականի սեպտեմբերի 16-ին՝ մինչեւ ընտրությունները մեկ ամիս առաջ, նախագահը վիրավորվել էր Մինաս-Ժերայս նահանգի Ժուիզ դի Ֆորտու քաղաքում նախընտրական հանրահավաքի ժամանակ: Դանակահարվածը վնասել էր միջընդերքային զարկերակը, որը որովայնի խոռոչից արյունը մղում է աղիքներ, ինչն առաջացրել էր ախտահարումների մի քանի օջախներ: 2019 թվականի սեպտեմբերի սկզբին շտապ հեռացրել էին նրա մոտ առաջացած հետվիրահատական ճողվածքը:

Վերեվ