fbpx
Աշխարհ

ԱՄՆ-ԿԺԴՀ երկրորդ գագաթնաժողովի վայրը կարող է հայտնի դառնալ վաղը

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը կարող Է ԱՄՆ-ի եւ ԿԺԴՀ-ի միջեւ նոր գագաթնաժողովի անցկացման ժամկետն ու վայրը հայտարարել հունվարի 18-ին՝ Սպիտակ տանը Փհենյանի հանձնակատարի սպասվող հանդիպման արդյունքներով: Հունվարի 16-ին այս մասին հայտնել Է The Washington Post (WP) թերթը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Ենթադրվում Է, գրում Է թերթը, որ Կորեայի Աշխատանքային կուսակցության Կենտկոմի միասնական ճակատի բաժնի վարիչ Կիմ Յոն Չհոլին, որը հունվարի 17-ին ժամանում Է Վաշինգտոն, այդ այցի շրջանակներում կընդունի Թրամփը: Հրապարակման մեջ շարադրված տեղեկություններին համապատասխան, ամերիկա-հյուսիսկորեական բարձր մակարդակի երկրորդ հանդիպումը տեղի կունենա, ամենայն հավանականությամբ, մարտին կամ ապրիլին: Որպես այդ բանակցությունների կազմակերպման «առավել հավանական» վայր թերթը, ինչպես եւ մի քանի այլ զանգվածային լրատվամիջոցներ, նշում են Վիետնամի Դանանգը, որտեղ 2017 թվականին կայացել Է Ասիախաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ