Պետք է վերադարձնել բոլոր գերիներին, հստակեցնել անհետ կորածներին․ ԱՄՆ Պետդեպ

Ամենադիտվածներ

ԱՄՆ-ն, ըստ էության, ողջունեց Հայաստանի մոտեցումը՝ սահմանային իրավիճակի հետ կապված

Ամերիկայի Միացյալ Նահանգների Պետական դեպարտամենտը հայտարարություն է տարածել՝ կապված 44-օրյա պատերազմին վերջ տված եռակողմ հայտարարության՝ մեկ տարին լրանալու հետ։

Հայտարարությունում շեշտվում է, որ ԱՄՆ-ն կոչ է անում՝ վերադարձնել բոլոր մնացած ռազմագերիներին, հստակեցնել անհետ կորածներին, ապահովել տեղահանվածների կամավոր վերադարձը իրենց տներ, հակամարտության հետևանքով տուժած տարածքների համապարփակ հումանիտար ականազերծում իրականացնել և ապահովել միջազգային մարդասիրական կազմակերպությունների հասանելիությունը նրանց, ովքեր դրա կարիքն ունեն։

ԱՄՆ-ն նաև կոչ է անում հետաքննություն իրականացնել՝ պատերազմի ընթացքում մարդու իրավունքների ու հումանիտար իրավունքի ենթադրյալ խախտումների առնչությամբ։

Միացյալ Նահանգները Հայաստանին ու Ադրբեջանին կոչ է արել մեծացնել ներգրավվածությունը՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետ կապված կամ դրանից բխող բոլոր կարևոր խնդիրներին համապարփակ լուծումներ գտնելու համար։

ԱՄՆ-ն նաև իր խորը վշտակցությունն է հայտնել՝ պատերազմի ընթացքում բոլոր զոհվածների և վիրավորում ստացածների ընտանիքներին։

Հեղինակ:Լեռ Կամսար
|
Հրապարակող:Ազատ TV Խմբագրություն

Ամենաթարմ