fbpx
Աշխարհ

ԱՄՆ կողմից հրթիռային պայմանագրից դուրս գալը նվեր էր Պուտինին․ Քլինթոն

ԱՄՆ դեմոկրատական կուսակցության առաջնորդներից Հիլարի Քլինթոնը, որը նախորդ նախագահական ընտրություններում պարտվել է գործող նախագահին, քննադատել է նրան՝ ասելով, որ Դոնալդ Թրամփի որոշմամբ Ռուսաստանի հետ հրթիռային պայմանագրից ԱՄՆ-ի դուրս գալը նվեր էր Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին։ Այս մասին Քլինթոնը հայտարարել է համալսարաններից մեկում կազմակերպված հարցուպատասխանի ժամանակ, հայտնում է ամերիկյան հեղինակավոր The Hill պարբերականը:

Ըստ Քլինթոնի քննադատության` պայմանագրից դուրս գալու Թրամփի նախաձեռնության շնորհիվ Պուտինն ուղղակի չի պատժվել, թեև երկար ժամանակ խախտել է դրա կանոնները։

«Վերջին բանը, որ այսօր պետք էր աշխարհին, միջուկային սպառազինությունների մրցավազքն էր»,- ասել է Քլինթոնը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ