fbpx
Աշխարհ

Չեֆերինը վերընտրվել է ՈւԵՖԱ-ի նախագահի պաշտոնում

Հռոմում այսօր կայացել է ՈւԵՖԱ-ի 43-րդ կոնգրեը, որի ընթացքում անցկացվել են կազմակերպության նախագահի ընտրությունները:

Միակ թեկնածուն ՈւԵՖԱ-ի գործող նախագահ Ալեքսանդր Չեֆերինն էր, որին էլ ընտրել են բոլոր 55 ազգային ասոցիացիաները:

Ինչպես հայտնում է ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը, Չեֆերինը նոր` 4-ամյա ժամկետով է վերընտրվել նախագահի պաշտոնում` մինչև 2023 թվականը:

2016 թվականի սեպտեմբերի 14-ին Չեֆերինն ընտրվել է որպես ՈւԵՖԱ-ի 7-րդ նախագահ: Նրա թեկնածությունը 55 հնարավոր ձայնից 42 ձայն էր հավաքել: Չեֆերինը մեխանիկորեն դարձել է ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի փոխնախագահ:

Հաղորդում է armsport.am-ը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ