fbpx
Աշխարհ

ԱՄՆ ՄԶԳ լրացուցիչ ֆինանսավորումը կօգնի ամրապնդել Հայաստանի ժողովրդավարությունը. Փալոն

ԱՄՆ կոնգրեսական Ֆրենկ Փալոնը ողջունել է Հայաստանի հետ հարաբերությունների ամրապնդմանն ուղղված ամերիկյան վարչակազմի ջանքերը:

«Ուրախ եմ տեսնել, որ Բայդեն-Հարրիս վարչակազմը շարունակում է Հայաստանի հետ հարաբերությունների ամրապնդմանն ուղղված ջանքերը՝ կրկնապատկելով իր օգնության փաթեթը ԱՄՆ ՄԶԳ-ի միջոցով: Այս լրացուցիչ ֆինանսավորումը կօգնի ամրապնդել Հայաստանի ժողովրդավարությունը, նրա տնտեսական և անվտանգային անկախությունը»,- «X»-ի իր միկրոբլոգում գրել է Փալոնը:

Սեպտեմբերի 11-ին Միացյալ Նահանգներն ու Հայաստանը կարևոր քայլ են արել իրենց գործընկերության մեջ՝ փոփոխություններ կատարելով համատեղ զարգացման դրամաշնորհային համաձայնագրում՝ ԱՄՆ ՄԶԳ-ի գնահատված ներդրումը 120 միլիոն դոլարից հասցնելով 250 միլիոն դոլարի և ընդլայնելով համագործակցության ու օգնության ոլորտները:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ