fbpx
Աշխարհ

ԱՄՆ-ը մուտքի թույլտվության արգելք է սահմանել Վրաստանի իշխանությունների նկատմամբ

ԱՄՆ Պետդեպարտամենտը մուտքի թույլտվության արգելք է սահմանել Վրաստանի տասնյակ քաղաքացիների, նրանց թվում՝ Վրաստանի խորհրդարանի անդամների և իրավապահ մարմինների, ինչպես նաև նրանց ընտանիքների անդամների նկատմամբ՝ «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրինագծի ընդունման առնչությամբ։

«Ցանկում ընդգրկված են «Վրացական երազանք» կուսակցության անդամներ, խորհրդարանի անդամներ, իրավապահ մարմինների պաշտոնյաներ և շարքային քաղաքացիներ»,- ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլլերը։

Նա հավելել է, որ «խոսքը երկու-երեք տասնյակ» մարդկանց մասին է։ Նրանց անունները չեն բացահայտվում։ «Սովորաբար մարդկանց չենք ծանուցում, բայց նրանք կիմանան, եթե փորձեն ժամանել Միացյալ Նահանգներ», – հայտնել է Պետդեպարտամենտի ներկայացուցիչը:

«Հուսով ենք՝ Վրաստանի ղեկավարները կվերանայեն իրենց գործողությունները և քայլեր կձեռնարկեն իրենց երբեմնի ժողովրդավարական և եվրաատլանտյան նկրտումներն առաջ մղելու համար», – ընդգծել է Միլլերը և զգուշացրել. որ եթե նրանք չանեն այդ քայլերը, ԱՄՆ-ը պատրաստ է լրացուցիչ գործողություններ ձեռնարկել:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ