fbpx
Աշխարհ

ԱՄՆ-ն 274 մլն. գումար է տրամադրել ՄԱԿ-ի երկրներին

ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հայտնել է, որ ԱՄՆ-ն կորոնավիրուսի պանդեմիայի դեմ պայքարի շրջանակում ՄԱԿ 64 երկրների ընդհանուր առմամբ տրամադրել է 274 մլն դոլար: Այս գումարները օգտագործվելու են երկրներին շտապ բժշկական օգնություն ցուցաբերելու համար:

Պոմպեոյի հայտարարության մեջ նշված է, որ միջոցները փոխանցվելու են համավարակի դեմ առավել խոցելի զարգացող երկրներին և ՄԱԿ փախստականների հարցերով գերագույն հանձնակատարին թույլ կտան օգնություն ցուցաբերել աշխարհի տարբեր տարածաշրջաններում բնակչության առավել կարիքավոր խմբերին:

Եվս 64 մլն դոլար փոխանցվել է ՄԱԿ փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակ որպես հումանիտար օգնություն:

«Միացյալ Նահանգները շարունակելու է միջոցներ ընդունել COVID-19 համավարակի դեմ պայքարում: Այս ֆինանսավորումը համալրում է մշտական ֆինանսավորումը, որը մենք արդեն տրամադրում ենք միջազգային կազմակերպություններին, ինչպես Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը և ՅՈՒՆԻՍԵՖ-ին»,-  ընդգծել է Մայք Պոմպեոն:

Այս մասին հայտնում է news.am-ը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ