fbpx
Աշխարհ

ԱՄՆ-ն դավաճանեց քրդերին․ Պեսկով

ԱՄՆ-ը, որը վերջին մի քանի տարում քրդերի ամենամոտ դաշնակիցներն էր, լքել է նրանց՝ թողնելով սահմանին ու ստիպելով կռվել թուրքերի դեմ: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ արձագանքելով Սիրիայի հարցերով ԱՄՆ-ի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ջեֆրիի հայտարարությունը, որը կասկած է հայտնել, թե քրդերը կհեռանան ռուս-թուրքական պայմանավորվածություններով նախատեսված տարածքից։

«ԱՄՆ-ը վերջին մի քանի տարում քրդերի ամենամոտ դաշնակիցն էր: Ի վերջո, Նահանգները լքեց քրդերին և ըստ էության դավաճանեց նրանց: Իսկ այժմ նրանք նախընտրում են քրդերին թողնել սահմանում և այդ կերպ հարկադրում նրանց՝ կռվելու թուրքերի դեմ»,-ասել է Պեսկովը:

Նրա խոսքով՝ միանգամայն ակներև է, որ եթե քրդական զինված կազմավորումները հետ չքաշվեն, ապա այդ դեպքում ստիպված կլինեն հետ քաշվել սիրիացի սահմանապահներն ու ռուսական ռազմական ոստիկանությունը:

«Եվ փաստորեն մնացած քրդական կազմավորումները կընկնեն թուրքական բանակի գլանիվի տակ»,-ընդգծել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ