ԱՄՆ իշխանությունները երկրից վտարում են ՄԱԿ-ում Կուբայի մշտական ներկայացուցչության երկու աշխատակիցների: Այս մասին թվիթերյան իր էջում գրել է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մորգան Օրթագուսը:
«ԱՄՆ ազգային անվտանգությանը վտանգ սպառնացող գործողություններից հետո, մենք խնդրել ենք ՄԱԿ-ում Կուբայի երկու ներկայացուցիչների լքել իրենց առաքելությունը»,-գրել է խոսնակը՝ հավելելով, որ նրանք պետք է անհապաղ լքեն Մանհեթենը:
Նրա խոսքով՝ Վաշինգտոնը լուրջ է վերաբերվում ԱՄՆ-ի ազգային անվտանգության դեմ հնարավոր բոլոր ոտնձգություններին:
Այնուամենայնիվ, Պետքարտուղարության ներկայացուցիչը չի նշել կուբացի դիվանագետների անունները և չի հստակեցրել, թե կոնկրետ ինչ գործունեության մասին է խոսքը:
After 2 members of Cuba’s UN mission engaged in activities harmful to U.S. national security, we asked them to leave the U.S. Members of Cuba’s UN mission are also restricted to stay in Manhattan. We take any & all attempts against the National Security of the U.S. seriously.
— Matthew Miller (@StateDeptSpox) September 19, 2019