fbpx
Աշխարհ

ԱՄՆ-ն լրացուցիչ 1 մլն դոլար կհատկացնի Հայաստանին՝ պայքարելու COVID-19-ի դեմ

USAID Armenia-ն Facebook-ի էջում գրառում է կատարել։ Գրառման մեջ նշվում է, որ ԱՄՆ կառավարությունը, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության միջոցով, լրացուցիչ 1 միլիոն դոլար կհատկացնի Հայաստանին՝ պայքարելու COVID-19 համավարակի դեմ։

«Այս աջակցությունը նախորդի հետ միասին կուղղվի հետևյալ խնդիրների լուծմանը․

Պատրաստել լաբորատոր համակարգերը

Ակտիվացնել դեպքերի հայտնաբերումը և իրադարձությունների վրա հիմնված հսկողությունը

Աջակցել տեխնիկական մասնագետներին` բարելավելու արձագանքման և պատրաստվածության մակարդակը

Խթանել ռիսկերի հաղորդակցումը:

Մինչ օրս ԱՄՆ ՄԶԳ-ն Հայաստանին տրամադրել է մոտ $2,7 միլիոնի ֆինանսավորում՝ աջակցելու Հայաստանին առավել արդյունավետ արձագանքելու COVID-19 համավարակին»,- ասված է գրառման մեջ։

https://www.facebook.com/USAIDArmenia/posts/3227264547294825

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ