fbpx
Աշխարհ

ԱՄՆ-ն Մադուրոյի հետ կապված 49 անձի մուտքի արտոնագիր է չեղարկել

ԱՄՆ 49 անձի մուտքի արտոնագիր է չեղարկել, քանի որ նրանք կապված են Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի հետ։ Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով պետքարտուղարության հայտարարությունը։

Գերատեսչությունում հայտարարել են, որ մտադիր են շարունակել այդպիսի քաղաքականություն կիրառել «Մադուրոյի պաշտոնյաների և նրանց ընտանիքների նկատմամբ»։

Պետքարտուղարությունն այդ մարդկանց մարդու իրավունքները խախտելու և Վենեսուելայում ժողովրդավարությունը խաթարելու մեջ է մեղադրել։

Ավելի վաղ հայտնի է դարձել, որ ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել Վենեսուելայի նահանգապետերի դեմ։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ