Պաշտոնական Վաշինգթոնը պատրաստ է Ուկրաինային հետախուզական տվյալներ փոխանցել՝ կապված ռուսական զորքի սահմանային տեղաշարժերի հետ, եթե Ռուսաստանը ներխուժումներ իրականացնի։
Այս մասին գրում է The New York Times-ը։
Նշվում է, որ, ամենայն հավանականությամբ, խոսքը արբանյակային որոշ լուսանկարների մասին է։
Ըստ աղբյուրի՝ ԱՄՆ վարչակազմը մյուս կողմից էլ զգուշավոր է մոտենում այս հարցին, քանի որ Ուկրաինան կարող է առաջինը հարձակվել Ռուսաստանի վրա։