fbpx
Աշխարհ

ԱՄՆ-ն սահմանազատում է դնում յուրայինների և «մյուսների» միջև․ Politico

Միացյալ Նահանգների նախագահի վարչակազմը աշխատում է հայեցակարգի վրա, որով ամերիկյան օգնությունը այսուհետ տրվելու է միայն այն պետություններին, որոնք միջազգային հարթակներում աջակցում են Վաշինգտոնին։ Այդ օգնությունից զրկվելու են այն պետությունները, որոնք գործում են ԱՄՆ մրցակիցների, մասնավորապես Չինաստանի օգտին։

Ամերիկյան Politico լրատվական կայքը, որն առաջինն է հայտնել այս մտադրությունների մասին, պնդում է, որ սա յուրահատուկ սահմանազատում է լինելու բարեկամ պետությունների ու «մյուսների» միջև։ Դրա պատճառով, ըստ լրատվամիջոցի, տուժելու են երրորդ աշխարհի բազմաթիվ պետություններ Աֆրիկայում, Ասիայում և Լատինական Ամերիկայում։

Սրան զուգահեռ, ըստ լրատվամիջոցի, ԱՄՆ նախագահը կարող է կրճատել նաև օգնության մյուս տեսակները, որ տրվում են աղքատության և ռասիզմի հաղթահարման համար։ Ամերիկյան վարչակազմը վստահ է, որ այդ ծրագրերն անօգուտ են, անարդյունավետ։

Պաշտոնական պարզաբանում այս մտադրությունների վերաբերյալ չի եղել։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ