Օգոստոսի 16-ին Ամերիկացի կոնգրեսական Ֆրանկ Փալոնը իր Twitter-ի էջում գրել է, որ պետդեպարտամենտը պետք է օգտագործի բոլոր հասանելի գործիքները՝ Ադրբեջանի ագրեսիան դադարեցնելու համար:
Նա նշել է, որ անցած տարի Արցախում պատերազմի ընթացքում և դրանից հետո Հայաստանին մեղադրելն Ալիևի ոչ հավաստի փաստարկների ակնհայտ վկայություն է:
Փալոնի խոսքով՝ ԱՄՆ-ը չպետք է մեղադրի երկու կողմերին տարածաշրջանում արյունահեղության ու անկայունության համար:
Blaming Armenia is a clear sign of Aliyev's bad faith arguments during & after the war in Artsakh last year. The U.S. shouldn't blame both sides when casting guilt for the bloodshed & instability in the region. @StateDept must use every tool available to stop Aliyev's aggression. https://t.co/YLZ0viupOw
— Rep. Frank Pallone (@FrankPallone) August 16, 2021