Միացյալ Նահանգները պատժամիջոցներ է սահմանել Չինաստանից և Հոնկոնգից 24 պաշտոնյայի նկատմամբ:
Նշվում է, որ պատժամիջոցները սահմանվել էին Հոնկոնգի ինքնավարության մասին օրենքին համապատասխան և ներառում են այն անձանց ցուցակը, որոնք, ինչպես համարվում է, նպաստում են «Չինաստանի կողմից Հոնկոնգի մինի սահմանադրությամբ նախատեսված պարտավորությունների չկատարմանը»:
ԱՄՆ պատժամիջոցներին ենթարկված 24 պաշտոնյայի թվում են Չինաստանի կոմունիստական կուսակցության քաղբյուրոյի անդամ Վան Չենը և Չինաստանի խորհրդարանում մշտական հանձնաժողովի Հոնկոնգի պատվիրակ Թամ Յու Չժունը: