ԱՄՆ-ը պատրաստ է բարելավել ԿԺԴՀ տնտեսությունը` միջուկազերծման դիմաց

Ամենադիտվածներ

Միացյալ Նահանգների պետքարտուղար Մայք Փոմպեոն իր հայտարարության մեջ նշել է, որ ԱՄՆ-ը պատրաստ է որոշակի պարտավորություններ ստանձնել ԿԺԴՀ-ի տենտեսությունը բարելավելու հարցում, եթե Փհենյանը համաձայնի Կորեական թերակղզու միջուկազերծմանը: Այս մասին հաղորդում է ria.ru-ն:

«Մենք ամսվա վերջին երկրորդ հանդիպումն ենք ունենալու նախագահ Կիմ Չեն Ընի հետ, որտեղ նա կարող է ցույց տալ, որ կատարում Է Սինգապուրում տված միջուկազերծման խոստումը, իսկ մենք, մեր հերթին՝ այն պարտավորությունների խոստումը, որ կարող ենք լուսավոր ապագա ստեղծել Հյուսիսային Կորեայի ժողովրդի համար: Մենք լիովին պատրաստ ենք դրան»,- ասել Է պետքարտուղար Փոմպեոն:

Ավելի վաղ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է, որ ԱՄՆ-ի և ԿԺԴՀ-ի միջև բարձր մակարդակի նոր հանդիպումը կկայանա փետրվարի 27-28-ին Վիետնամում: Նա չի ճշտել՝ որ քաղաքում է անցկացվելու այդ գագաթնաժողովը: Թրամփն ընդունել է, որ Կորեական թերակղզու միջուկազերծման առաջադրված նպատակին հասնելու համար՝ դեռ շատ աշխատանք կա տանելու:

«Սակայն ուզում եմ նշել, որ ես լավ հարաբերություններ ունեմ Կիմ Չեն Ընի հետ»,- հավելել է ամերիկյան վարչակազմի ղեկավարը:

Հավելենք, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մտադիր է հյուսիսկորեացի առաջնորդ Կիմ Չեն Ընի հետ երկրորդ հանդիպումն անցկացնել փետրվարի 27-28-ին, Վիետնամում։ Առաջինը տեղի էր ունեցել 2018 թվականի հունիսին՝ Սինգապուրում։

Թարգմանությունը ՝ https://azat.tv/

Ամենաթարմ