Սիրիայում Իրանի հյուպատոսությանը Իսրայելի հարվածից պատճառով Իրանի և Իսրայելի միջև կարող են լայնամասշտաբ ռազմական գործողություններ ծավալվել:
Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը։
«Վաշինգտոնը փորձում է զսպել և մեղմել տարածաշրջանում էսկալացիայի վտանգը: Բայդենն էլ ասել է, որ մենք աջակցում ենք Իսրայելի անվտանգությանը»,- նշել է Միլլերը: Նա տեղեկացրել է, որ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը մի շարք հեռախոսազրույցներ է ունեցել օտարերկրյա գործընկերների, այդ թվում՝ Թուրքիայի, Չինաստանի, Սաուդյան Արաբիայի արտգործնախարարների հետ, շփվել ԵՄ դաշնակիցների հետ:
«Բլինքենը նշել է՝ բոլորը պետք է Իրանին կոչ անեն՝ չգնալ էսկալացիայի, որովհետև դա չի բխում ո՛չ Թեհրանի, ո՛չ տարածաշրջանի, ո՛չ էլ ամբողջ աշխարհի շահերից»,- ասել է պետքարտուղարության խոսնակը: