ԱՄՆ-ում` Հավայան կղզիների Կաուայ կղզու մոտ, ռազմածովային ուժերի ուղղաթիռ է կործանվել: 4 մարդ մահացել է, որոնք եղել են քաղաքացիական ծառայողներ: Այս մասին հայտնել է Hawaii News Now-ն։
Ինքնաթիռը վարձակալվել է Croman Corporation-ից, որը օգտագործվում է բաց օվկիանոսի փորձարկումներում օգտագործվող նյութերը վերականգնելու համար:
Ականատեսների վկայությամբ՝ վթարը տեղի է ունեցել մի ակնթարթում։
«Ինչ-որ բան ստիպեց այս ուղղաթիռին արագ ընթանալ և ընկնել: Այն թեքվեց դեպի աջ, իսկ հետո անմիջապես ուղիղ քթով իջավ մեծ արագությամբ՝ ուղիղ ներքև՝ մոտ մեկ վայրկյանում»,- ասել է ականատես Քրիս Թերները: