ԱՄՆ-ում հրատարակվել է «Հայերի ցեղասպանությունը. սկիզբն ու հետևանքները» վերնագրով գիրքը, որում ներկայացվում են The New York Times-ի հարյուրավոր հոդվածները, որոնք գրվել են Հայոց ցեղասպանության մասին:
Հոդվածներն ու լուրերը ներկայացված են գրքում՝ ըստ ժամանակագրության: Հոդվածների հիման վրա ընթերցողները հնարավորություն ունեն ծանոթանալու հայերին, ինչպես նաև ծանոթանալ Օսմանյան կայսրության վարած քաղաքականությանը, ուսումնասիրել արտաքին ազդակները, դեպքերի ու իրադարձությունների միջազգային ընկալումը:
Գիրքը կարելի է բաժանել երեք մասերի՝ 1894-1896 թթ. հայերի զանգվածային սպանության դեպքեր, Համիդյան ջարդ, 1915 թվականի ցեղասպանություն, կոտորած Ադանայում և 1920-ականներ՝ հայատյաց քաղաքականության շարունակությունն ու հետևանքները:
Այս մասին հայտնում է shantnews,am-ը։