Ամերիկայի Միացյալ Նահանգներում մտադրություն կա հարկելու կրիպտորաժութային շուկան ու կանխատեսվում է, որ հարկման արդյունքում ԱՄՆ դաշնային բյուջեն կստանա հավելյալ 28 միլիարդ դոլար։
Այս մասին գրում է Bloomberg-ը։
Նշվում է, որ ամերիկացիները վճարելու են սովորական եկամտահարկ՝ իրենց ստացած շահույթից։
Ըստ աղբյուրի, սակայն, այս ամենի հետ այդքան էլ համաձայն չեն կրիպտոարժույթների շուկայում ներդրումներ կատարողները։ Նրանք կարծում են, որ նման օրենսդրական փոփոխություններ նախաձեռնելուց առաջ պետք էր խորհրդակցել իրենց հետ։
Ներդրողների մի մասը կարծում է, որ սրա հետևանքները բարդ է կանխատեսել ու հարկումը կարող է վատ անդրադառնալ շուկայի վրա։