fbpx
Աշխարհ

ԱՄՆ-ում սպանել են ռեփեր Pop Smoke-ին

ԱՄՆ Լոս Անջելես քաղաքում գնդակահարել են 20-ամյա ռեփեր Pop Smoke-ին, հայտնում է Daily Mail պարբերականը:

Տեղեկության համաձայն՝ Pop Smoke կեղծանվամբ հանդես եկող Բաշար Բարաք Ջեքսոնին սպանել են իր տանը: Դեպքը տեղի է ունեցել փետրվարի 19-ին՝ առավոտյան 4:30-ին (Երևանի ժամանակով՝ 16:30-ին):

Ըստ ոստիկանության տեղեկությունների՝ երկու դիմակավորված տղամարդ ներխուժել է ռեփերի առանձնատուն և մի քանի կրակ արձակելուց հետո մահացու վիրավորում հասցրել աստղին:

Հանցագործները փախել են դեպքի վայրից, իսկ ավելի ուշ հիվանդանոցում հայտնի է դարձել, որ երգիչը մահացել է: Նրա սպանության պատճառները հայտնի չեն: Տեղեկություններ չկան նաև, թե արդյոք նա ծանոթ է եղել հանցագործների հետ: Ոստիկանությունը ենթադրում է, որ ռեփերին սպանել են գողության փորձի ժամանակ:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ