Կալիֆոռնիայի կենդանաբանական այգում ծնվել Է Հյուսիսային Ամերիկայում առաջին հարավային սպիտակ ռնգեղջյուրը՝ արհեստական բեղմնավորման միջոցով; Այս մասին տեղեկացնում Է BBC-ին:
Մասնագետներն ասում են, որ դա կարեւոր քայլ Է հյուսիսային սպիտակ ռնգեղջյուրների պոպուլյացիայի վերականգնման ճանապարհին: Աշխարհում դրանցից մնացել են ընդամենը երկուսը, եւ դրանք Էգեր են:
Այդ տեսակի վերջին արուն սատկել Է մեկ տարի առաջ: Հարավային ռնգեղջուրներից մնացել Է շուրջ 18 հազարը, սակայն դրանց պոպուլյացիան նույնպես շեշտակիորեն կրճատվում Է որսագողության պատճառով:
Գիտնականները հուսով են, որ Վիկտորյա ռնգեղջյուրը կդառնա հարավային սպիտակ ռնգեղջյուրների վեց փոխնակ մայրերից մեկը, որոնք առաջիկա 10-20 տարում կկարողանան իրենց մեջ կրել եւ կերակրել հյուսիսային սպիտակ ռնգեղջույրների ձագերին, որոնք բեղմնավորված կլինեն փորձանոթներում: