ԱՄՆ վարչակազմը 2.5 միլիարդ դոլարի ֆինանսավորում տրամադրելու հայց է ուղղել Կոնգրեսին՝ նոր կորոնավիրուսի դեմ պայքարի համար: Այս մասին նշված է Սպիտակ տան վարչական-բյուջետային վարչության տարածած հայտարարության մեջ:
«ԱՄՆ վարչակազմն 2.5 միլիարդ դոլարի լրացուցիչ ֆինանսավորման ծրագիր է ուղղել Կոնգրեսին՝ պատվաստանյութի մշակման արագացման, հիվանդության դեմ պայքարի միջոցառումների արդյունավետության բարձրացման և անհրաժեշտ սարքավորումների և նյութերի ձեռքբերման համար»,- նշվում է փաստաթղթում:
Միաժամանակ, մոտ 1 միլիարդ դոլար կհատկացվի ուղղակիորեն պատվաստանյութի մշակման համար:
«Մենք նաև ազատում ենք առկա ռեսուրսները և ընդլայնում ենք արձագանքման [հիվանդությանը] հնարավորությունները»,- նշել են վարչությունում:
Այս միջոցառումների համար Սպիտակ տունն առաջարկում է այս նպատակով ուղղել 1.3 միլիարդ դոլարի չափով չօգտագործված միջոցները, ինչպես նաև դրանց ավելացնել ևս 1.2 միլիարդ դոլար: Խոսքը, օրինակ, Էբոլա վիրուսից առաջացած հիվանդության դեմ պայքարի համար օրենսդիրների կողմից հատկացված գումարների մասին է: