ԱՄՆ-ի Տեխասի նահանգում փոքր հզորության W76-2 միջուկային մարտագլխիկի արտադրություն են սկսել: Այդ մասին հայտնել Է Business Insider-ը՝ հղում անելով ԱՄՆ-ի Միջուկային անվտանգության ազգային վարչությանը:
Նշվում Է, որ W76-2-ը մշակվել Է W76-1 մարտագլխիկի հիման վրա, որը նախատեսված Է Trident սուզանավերի ամերիկյան բալիստիկ հրթիռների հանդերձման համար:
Հրատարակության տվյալներով՝ W76-2 միջուկային մարտագլխիկները ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի զինանոցում կհայտնվեն 2019 ֆինանսական տարվա վերջին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: