Հետազոտողները եկել են այն եզրակացության, որ ԱՄՆ-ն ավելի շատ ջերմոցային գազեր է արտանետում պաշտպանական գործողությունների ժամանակ, ինչը հղի է գլոբալ տաքացմամբ: Այս մասին գրում է The Guardian-ը:
Բրաունի համալսարանի կողմից հրապարակված հետազոտության համաձայն՝ Պենտագոնը մոտ 59 մետրական տոննա ածխաթթու գազ և այլ ջերմոցային գազեր է արտանետել:
Հետազոտության տվյալներով՝ մեկ տարվա ընթացքում Պենտագոնի արտանետումներն ավելի շատ են եղել, քան մի շարք այլ երկրներում:
Հետազոտության հեղինակ Նետա Քրոուֆորդն ասել է, որ եթե Պենտագոնը երկիր լիներ, ապա ջերմոցային գազերի արտանետումների ցանկում 55-րդ տեղը կզբաղեցներ:
Ամեն դեպքում ԱՄՆ-ի պաշտպանական գերատեսչությունը տվյալ ցուցանիշներով գերազանցել է Պորտուգալիային և Շվեդիային, որոնք ցուցակում 57-րդ և 65-րդ տեղերն են զբաղեցնում:
Հետազոտողի խոսքով՝ Պենտագոնը լիովին կարող է կրճատել ջերմոցային գազերի արտանետումները՝ ավելի քիչ զենք և շարժվող զորքեր օգտագործելով, որոքն հիմնականում մթնոլորտն աղտոտում են ռեակտիվ և դիզելային վառելիքի այրման պատճառով:
Նշվում է, որ Չինաստանն առաջին տեղն է գրավում երկրների ջերմոցային գազերի արտանետումների ցանկում, որին հաջորդում է ԱՄՆ-ն: