fbpx
Զինված Ուժեր

ԱՄՆ Եվրոպական հրամանատարությունը մեկնաբանել է Հայաստանի հետ Eagle Partner 2024 զորավարժությունները

Այս շաբաթ ամերիկացի և հայ զինվորականները «Eagle Partner 2024» ծրագրի շրջանակներում զանգվածային անկարգությունները կանխելու և զենքին ծանոթանալու վարժանքներ են իրականացրել։ Այս մասին ասվում է ԱՄՆ եվրոպական հրամանատարության X-ի միկրոբլոգում, որը լուսանկարներ է հրապարակել զորավարժություններից։

«Այս զորավարժությունները ցուցադրում են նույն միջավայրում մեծ ինտենսիվությամբ համագործակցելու կարողությունը՝ բարձրացնելով զինվորականների պատրաստվածությունը, արագ արձագանքումը և օպերատիվ փոխգործակցությունը»,- ասվում է գերատեսչության հաղորդման մեջ:

Հիշեցնենք, որ հուլիսի 15-ին ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայում ազդարարվել էր «Eagle Partner 2024» հայ-ամերիկյան համատեղ զորավարժությունների մեկնարկը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ