fbpx
Աշխարհ

ԱՄՆ-ն շարունակում է աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև հաշտեցմանը նպաստելու միջազգային ջանքերին

ԱՄՆ-ն շարունակում է աջակցել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հաշտեցմանը նպաստելու միջազգային ջանքերին։ Այս մասին հայտարարել է Պետդեպարտամենտի մամուլի քարտուղարի տեղակալ Վեդանտ Պատելը։

«Մենք ցնցված ենք տասնամյակներ շարունակվող այս հակամարտության ընթացքում մարդկային կորուստներից եւ մեր խորին ցավակցությունն ենք հայտնում զոհվածների եւ վիրավորների ընտանիքներին։ Շատ ընտանիքներ են տուժել եւ կորցրել իրենց հարազատներին այս հակամարտության ընթացքում, եւ մինչ մենք փորձում ենք մեր ներգրավվածությամբ դեպի այլ ապագա շարժվել, այդ ընտանիքները պատասխանատվության են արժանի: Մեղավորները պետք է պատասխանատվության ենթարկվեն. խաղաղության հասնելու, վերականգնվելու համար պատասխանատվություն է պետք։

Եվ մենք շարունակում ենք աջակցել ճշմարտությանն ու հաշտեցմանը նպաստելու միջազգային ջանքերին, եւ կարծում ենք, որ այդ գործընթացները կարող են ընթանալ Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ ընթացող խաղաղ գործընթացին զուգահեռ», – ասել է նա:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ