fbpx
Աշխարհ

ԱՄՆ-ն Ուկրաինային 175 մլն դոլարի ռազմական օգնության նոր փաթեթ կտրամադրի

Միացյալ Նահանգները հայտարարել է Ուկրաինային 175 մլն դոլարի նոր ռազմական օգնության փաթեթի հատկացման մասին և նախազգուշացրել, որ այն կարող է վերջիններից մեկը լինել, եթե ԱՄՆ Կոնգրեսը հավանություն չտա ֆինանսավորման շարունակմանը։ Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին՝ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի հայտարարությանը հղումով։

Բլինկենը նշել է, որ ուկրաինացիները կստատան ՀՕՊ համակարգերի, HIMARS բարձր շարժունակությամբ համազարկային կրակի ռեակտիվ համակարգերի ու հրետանու համար նախատեսված զինամթերք, ինչպես նաև HARM հակառադարային ավիացիոն հրթիռներ։
«Եթե Կոնգրեսը հավանություն չտա ազգային անվտանգությանը հավելյալ ֆինանսավորում հատկացնելու վերաբերյալ նախագահի խնդրանքին, դա կլինի պաշտպանության ոլորտում աջակցության վերջին փաթեթներից մեկը, որը մենք կտրամադրենք Ուկրաինային»,- հայտարարել է Բլինկենը։

Պենտագոնի պահեստներից Ուկրաինային հատկացվող մատակարարումները ներառում են նաև հակատանկային հրթիռներ, հրազենային սպառազինություններ, ինժեներական զինամթերք, կարևոր ենթակառուցվածքների պաշտպանության համար նախատեսված սարքավորումներ և այլն:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ