fbpx
Աշխարհ

ԱՄՆ-ն Ուկրաինային առայժմ ATACMS չի մատակարարի

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը որոշել է չմատակարարել Ուկրաինային հեռահար ATACMS հրթիռներ, սակայն չի բացառում ապագայում նման հնարավորությունը, ճեպազրույցում ասել է ազգային անվտանգության հարցերով նրա խորհրդական Ջեյք Սալիվանը։

«Այսօրվա դրությամբ նա որոշել է չմատակարարել ATACMS, բայց չի բացառում ապագայում նման հնարավորությունը։ Ավելին այս մասին չեմ կարող ասել»,- ասաց նա։

Ուկրաինային ամերիկյան ATACMS հրթիռների մատակարարման շուրջ քննարկումները շարունակվում են արդեն մի քանի ամիս։ Կիևը բազմիցս դիմել է Վաշինգտոնին դրանք փոխանցելու խնդրանքով: Նման հրթիռներն ունակ են հասնել 300 կմ հեռավորության վրա գտնվող թիրախներին։ Ավելի վաղ հեռահար հրթիռներ Ուկրաինային փոխանցել էին Ֆրանսիան և Մեծ Բրիտանիան։

ԱՄՆ իշխանությունները նախկինում բազմիցս հայտարարել էին, որ ATACMS-ի մատակարարման վերաբերյալ վերջնական որոշում չկա։ Այս թեման շարունակվել է քննարկվել անցյալ ամառ, գրում է The New York Times-ը; Քննարկման մեջ ներգրավված բոլոր գործակալությունները կողմ էին մատակարարմանը, սեպտեմբերին պնդում էր Foreign Policy-ն:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ