fbpx
Աշխարհ

ԱՄՆ-ն որոշել է ուժեղացնել Ուկրաինայի ՀՕՊ-ը առաջիկա հակահարձակման համար

ԱՄՆ-ն որոշել է ուժեղացնել Ուկրաինայի հակաօդային պաշտպանությունը (ՀՕՊ) առաջիկա հակահարձակման համար։ Այս մասին գրել է լրագրող Մայքլ Գորդոնը The Wall Street Journal-ի հոդվածում։

ԱՄՆ-ը և նրա դաշնակիցները ջանում են ուժեղացնել Ուկրաինայի հակաօդային պաշտպանությունը նրա առաջիկա հակահարձակման համար այն բանից հետո, երբ ռուսական հրթիռային հարվածների շարքը ոչնչացրեց Կիևի զենիթահրթիռային զինանոցը:
Նրա խոսքով, պետությունները աշխատում են յոթ երկրների հետ, այդ թվում՝ Իսպանիայի և Շվեդիայի, ամերիկյան I-HAWK հակաօդային պաշտպանության համակարգը Կիևին մատակարարելու համար։

Գորդոնը, վկայակոչելով ԱՄՆ պաշտոնյաներին, նաև ընդգծել է, որ Վաշինգտոնը, որպեսզի Ուկրաինային ժամանակ շահի մինչև հակահարձակումը, նրան մատակարարել է խորհրդային ժամանակների հին հրթիռային համակարգեր։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ