Ամերիկայի Միացյալ Նահանգները ողջունում է Ստեփանակերտի և Բաքվի ներկայացուցիչների միջև վերջին հանդիպումը։ Այս մասին հաղորել է «Թուրան» գործակալությունը՝ հղում անելով ԱՄՆ պետքարտուղարության՝ մարտի 1-ին Իվանյան գյուղում կայացած կողմերի հանդիպման մասին մեկնաբանությանը։
«Մենք ողջունում ենք Ադրբեջանի կառավարության և Լեռնային Ղարաբաղի բնակչության ներկայացուցիչների փոխգործակցությունը։ Հուսով ենք, որ բոլոր կողմերը կշարունակեն զարգացնել և պահպանել արդյունավետ հաղորդակցման ուղիները։ Լեռնային Ղարաբաղի բնակչության իրավունքների և անվտանգության ապահովումը կարևոր է Հարավային Կովկասում կայուն խաղաղության հասնելու համար»,- գործակալության հարցմանն ի պատասխան նշել է պետքարտուղարության խոսնակը։