Boeing 737 ուղևորատար ինքնաթիռն ԱՄՆ Ֆլորիդա նահանգի Ջեքսոնվիլ քաղաքի մոտակայքում ընկել է գետը: Այս մասին հայտնում է Heavy-ն։
Ինքնաթիռում 135 ուղևոր և անձնակազմի 7 անդամ է եղել։ Ինքնաթիռը գետն է ընկել Ջեքսոնվիլի օդանավակայանից օդ բարձրանալուց անմիջապես հետո։
Նախնական տեղեկություններով՝ զոհեր չկան։ 21 ուղևոր վնասվածքներով հոսպիտալացվել է։
CBS-ի տվյալներով՝ ինքնաթիռը պատկանում է Miami Air ընկերությանը, որը չարթերային թռիչքներ է իրականացնում։
Դեպքի վայրում փրկարարներ են աշխատում։
