fbpx
Գիտություն

01:30 10/6/2019

ԱՄՆ-ում փամփուշտի տեսքով ինքնաթիռ է թողարկվել

Otto Aviation ամերիկյան ընկերությունը կարող է փոխել ավիացիոն փոխադրումների շուկան՝ թողարկելով Celera 500L ինքնաթիռների շարքը։ Այս մասին գրում է Naked-Science-ը:

Celera 500L-ը նկատվել է Հարավային Կալիֆոռնիայի օդնավակայանում: Մասնագետները կիրառել են հրող պտուտակ, որն ավելի վաղ չուներ լայն տարածում ավիացիայում:

Օդանավը կառավարվում է մեկ օդաչուի կողմից, այն կարող է թռնել ցանկացած օդանավակայանից: Ենթադրվում է, որ թռիչքի արագությունը կարող է հասնել ժամում 820 կմ-ի, մինչդեռ վառելիքի ծախսը կկազմի շուրջ 4 լ 50-70 կմ-ի կտրվածքով:

Դրանք շատ լավ ցուցանիշներ են, որոնք խնայողության առումով մի քանի անգամ գերազանցում են այնպիսի թեթև ինքնաթիռները, ինչպիսին է, օրինակ, Pilatus PC-12-ը:

Հնարավոր է, որ Otto Aviation-ի նորույթն իրեն կարողանա դրսևորել որպես կորպորատիվ ինքնաթիռ կամ տարածաշրջանային թռիչքներ կատարող օդանավ:

Celera 500L-ի վրա աշխատանքները տևել են շուրջ 10 տարի. այդ ամբողջ ընթացքում նորաստեղծ օդանավը պահվում էր գաղտնի:

 

Վերեվ