fbpx
Աշխարհ

ԱՄՆ-ը, Բրիտանիան, Գերմանիան և Ֆրանսիան Սիրիայի վերականգնման գործողություններին չեն մասնակցի

ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան, Գերմանիան և Ֆրանսիան Սիրիայի վերականգնման գործողություններին մասնակցություն չեն ունենա, մինչև այնտեղ «իսկական քաղաքական կարգավորում» չսկսվի: Այս մասին ասվում է Սիրիայում հակամարտության ութերորդ տարելիցի կապակցությամբ երկրների տարածած համատեղ հայտարարության մեջ:

«Մենք հստակ հայտարարում ենք, որ չենք դիտարկելու Սիրիայի վերականգնմանն ուղղված օգնության որևէ տեսակի տրամադրման հարց, քանի դեռ չի սկսվել վստահության արժանի, շոշափելի և իսկական քաղաքական գործընթաց»,-նշվում է հայտարարությունում:

Հաղորդում է Ռիա Նովոստին:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ