fbpx
Հասարակություն

Սարդարապատում տան բակում բեռնատար է այրվել

Մարտի 16-ին` ժամը 02:58-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Սարդարապատ գյուղի Աբովյան փողոցի տներից մեկի բակում այրվում է բեռնատար ավտոմեքենա:

Ըստ ԱԻՆ կայքի՝ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Աբովյան փողոցի թիվ 26 տան մոտակայքում այրվում է «IVECO» մակնիշի բեռնատարը:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 03:21-ին, մարվել՝ 04:08-ին: Ամբողջությամբ այրվել են ավտոմեքենայի խցիկը և շարժիչը. տուժածներ չկան:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ