Ինչպես հաղորդում է The Wall Street Journal-ը, Միացյալ Նահանգների զինված ուժերի կենտրոնական հրամանատարության ղեկավար Քենեթ Մաքենզին գնահատում է Մերձավոր Արևելքում Վաշինգտոնի ռազմական ներկայության նպատակահարմարությունը։
Վերջինս նշել է, որ ԱՄՆ-ը կարող է այդ քայլին դիմել տարածաշրջանում Իրանի գործողությունների պատճառով։ Մաքենզիի խոսքով՝ ԱՄՆ-ի ռազմական ներկայության մեծացումը զգալի ռեսուրսներ կպահանջի։
Սակայն Մաքենզին հստակ չի նշել, թե քանի զինծառայողի հարցում կարող է հղել Պենտագոնին։