fbpx
Աշխարհ

Միացյալ Նահանգները մաքսատուրքեր է սահմանել Չինաստանի դեմ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ 10 տոկոս հավելյալ մաքսատուրք է սահմանում Չինաստանից ներկրվող 300 միլիարդ դոլար արժողությամբ ապրանքների համար: Այս մասին հաղորդում է BBC-ն: Նշվում է, որ նոր մաքսատուրքերն ուժի մեջ կմտնեն սեպտեմբերի 1-ին:

ԱՄՆ նախագահը նշել է, որ Վաշինգտոնը կշարունակի մաքսատուրքեր կիրառել Չինաստանից ներկրվող ապրանքների համար մինչև ԱՄՆ-ն և Չինաստանը առևտրային համաձայնագիր չկնքեն:

Անդրադառնալով ԱՄՆ-ի այս քայլին՝ Չինաստանի արտաքին գործերի նախարարը նշել է, որ մաքսատուրքեր սահմանելը կառուցողական ձև չէ տնտեսական և առևտրային տարաձայնությունները լուծելու համար:

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ