Ամփոփվել են Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեի համակարգմամբ Գյումրիում իրականացված Կումայրի պատմաճարտարապետական արգելոց-թանգարանի պատմական ժառանգության ուսումնասիրության արդյունքները:
Այս մասին մեղ հայտնեցին Քաղաքաշինության կոմիտեից։
- Դուք հայկական բալետի երախտավորներից եք. վարչապետը շնորհավորել է Ռուդոլֆ Խառատյանին
- Ես միշտ շեշտել եմ, որ դերասանուհի եմ, ով երգում է․ Նազիկ Բաղդասարյան
«Քաղաքաշինության կոմիտեի և Ասիական զարգացման բանկի համատեղ նախաձեռնությամբ ներգրավված իտալացի փորձագետները Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի, ինչպես նաև ՀԳՊԱ Գյումրու մասնաճյուղի ուսանողների ներգրավմամբ Գյումրիում ուսումնասիրություններ են կատարել՝ արգելոց-թանգարանի գոտևորման աշխատանքների շրջանակում մեթոդաբանության մշակելու համար:
Կոմիտեի կազմակերպած տասնօրյա աշխատաժողովի ընթացքում կատարված համատեղ աշխատանքի արդյունքները ներկայացվել են Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանում», – մասնավորապես ասված է հաղորդագրությունում: