Ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը կոչ արեց ՀՀ քաղաքացիներին՝ դուրս գալ փողոց։
Նա այս մասին հայտարարեց Ազգային ժողովում։
Սաղաթելյանի խոսքով՝ ներկայիս իշխանությունն անկարող է կազմակերպել Հայաստանի պաշտպանությունը։
Պատգամավորը կոչ արեց՝ ապրիլի 5-ին՝ ժամը 18:30-ին, գնալ Ազատության հրապարակ ու իրենց հետ միասին քննարկել, թե ինչպես պահել Արցախն ու պաշտպանել Հայաստանը։
