Առողջապահություն

Ամրակապվիր. Արսեն Թորոսյանը նույնպես միացել է ֆլեշմոբին

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ևս միացել է անվտանգ երթևեկություն ֆլեշմոբին: Նա հրապարակել է ամրագոտիով լուսանկար և միացել #ամրակապվիր հեշթեգին:

Լուսանկարին կից գրառման մեջ նախարարը կոչ է արել միանալ այս ֆլեշմոբին․

«Սկսում ենք մի շատ կարևոր և հետաքրքիր ֆլեշմոբ՝ Ճանապարհային անվտանգության գլոբալ շաբաթի շրջանակներում։ Կիսվում ենք մեր ամրակապված նկարներով։ Հուսով եմ՝ տեսնել հայկական ֆեյսբուքի բոլոր երթևեկող օգտատերերի ամրակապված նկարները՝ հետևյալ հեշթեգերով՝ #ամրակապվիր #փրկվիր»։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ