Բնապահպան, Ջերմուկի բնակիչ Շիրակ Բունիաթյանը ֆեյսբուքյան իր էջում հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև․
«ԱՄՈՒԼՍԱՐԻ հարցով քննարկում է լինելու կառավարությունում։ Նշանակվել է հանդիպում Ջերմուկ համայնքի համայնքապետի, ավագանու, անդամների ուսուցիչների և տնօրենների, առողջարանների և հյուրանոցների տերերի, ինչպես նաև հինգ հոգի հանքի դեմ պայքարող բնակիչների հետ։
Ուստի մենք բնակիչներով նպատակահարմար գտանք ՀԻՆԳ ՀՈԳՈՒ ՓՈԽԱՐԵՆ ԳՆԱԼ ՀԻՍՈՒՆԻՑ ԱՎԵԼ ՄԵՔԵՆԱՆԵՐԻՑ ԿԱԶՄՎԱԾ ԱՎՏՈԵՐԹՈՎ։
Հարգելի հայրենակիցներ ԱՄՈՒԼՍԱՐԸ դա հայրենիք է և համահայության խնդիրն է։
Բոլոր հայրենասեր մարդիկ կարող են և ցանկալի է, որ միանան ավտոերթին, ինպես Ջերմուկից այնպես էլ ճանապարհից։ Ինչպես նաև մարդիկ կարող են Երևանում միանալ մեզ դրսում՝ սպասելու մինչև հանդիպման ավարտը՝ այդպիսով զորակցություն հայտնելով բնակիչներին։
Ավտոերթը կմեկնարկի Ջերմուկի Տաքսիների Կանգառ հրապարակից՝ առավոտյան ժամը 07։00-ին։
Հանդիպումը տեղի է ունենալու օգոստոսի 19֊ին Երևանում Բաղրամյան 26 հասցեում՝ ժամը 12։00-ին»։
https://www.facebook.com/permalink.php?story_fbid=943765495973345&id=100010197097701